‘Մարդիկ սպասում են՝ խոստացել են կես ժամից պատասխան տալ ‘

1766

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության մոտ են հավաքված բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ իրենց մոտ իջնի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց մեջ են նաեւ տարբեր տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քաղաքացիներին փոխանցել է, թե կես ժամից իրենք պատասխան կտան՝ արդյո՞ք վարչապետը հանդիպելու է իրենց, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ մարդիկ կառավարության շենքի մուտքի մոտ պահանջում էին, որպեսզի Տիգրան Սարգսյանը իջնի ներքեւ: Ոստիկանները, սակայն, հրմշտոցի արդյունքում փակել են կառավարության մուտքը՝ ողջ երկայնքով մեկ: 

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Սեֆիլյան. Որդու դին Հանրապետության Հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել’
Հաջորդ հոդվածը‘Այն, ինչ տեղի է ունեցել Սեւանի մայրուղու վրա. Առանց մեկնաբանության (Տեսանյութեր)’