‘Մարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012’

754

Հրապարակվել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը, որտեղ ասվում է.

Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները. 

  • Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ:
  • Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
  • Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ:
  • Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Ողջունելի է այն, որ ՀՀ   քաղաքաշինության  նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, և, արդյունքում, մշակվում  է  ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող «բացվածք» արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները:

Նախորդ հոդվածը‘Սիրիական ազատ բանակի հրամանատարի հանդեպ մահափորձ է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի հավաքականը ժամանեց Երևան (ֆոտոշարք)’