‘Մարզահամերգայինի գինն էլի իջել է.Pastinfo’

1100

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հերթական` արդեն 3-րդ աճուրդը կհայտարարվի հունիսի 17-ին, քանի որ, ըստ օրենքի, «յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, ծառայության պաշտոնական կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցում»:

Ի դեպ, Ռիմա Եգանյանը նաև նշել է, որ հունիսի 17-ին հայտարավող աճուրդում ՄՀՀ մեկնարկային գինը կիջեցվի ևս 10 տոկոսով, ինչպես դա արվեց նախորդ աճուրդի ժամանակ:

Մանրամասներն այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցները տեղ-տեղ ջնջել են հայ ռազմագերու նամակը’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիա-Հունաստան. Խաղից առաջ’