‘Մարզերում՝ ձյուն, բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց’

928

Նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին և 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում,
Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն,
առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 5-10մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում` նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
 • Օդի առավելագույն ջերմաստիճան   17.90C (1923 թ.)
 • Օդի նվազագույն ջերմաստիճան      -12.00C (1932 թ.)
 • Օդի միջին օրական ջերմաստիճան    2.60C  

Նախորդ հոդվածը‘Վան Ռոմպեյը հուսով է, որ ապագայում Հայաստանը կստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Շախմատ. Հայաստան-Չինաստան (ուղիղ)’