‘Մարզերում 10 %-ով կավելանա պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը’

867

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ՝ նա առաջինն այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի մեկ մասնաշենքը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» կողմից հիմնանորոգվելուց և ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած սարքավորումներով հագեցվելուց հետո։ Արդիականացված պոլիկլինիկայում, վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում մասնագետների պակաս ևս չկա։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող՝ հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը՝ հօգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ Նախարարի ս/թ օգոստոսի 1-ի հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ ծննդի համար հատկացող գումարը։ Ի դեպ, հանձնարարվել է ավելացված այդ գումարն ուղղել աշխատավարձի ֆոնդին։

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանական BBC հեռուստաընկերությունը նախկին ազդեցիկ մի պաշտոնյայի մեղադրել է մանկապղծության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան Թբիլիսիից կոնկրետ գործնական քայլեր է ակնկալում ‘