‘Մարզիչը որակազրկվել է անվայել «ժեստի» համար’

905

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժերարին որակազրկել է երկու խաղով, եւ նա ստիպված կլինի բաց թողնել հունական «Օլիմպիակոսի» հետ`Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ եւ 4-րդ տուրերի հանդիպումները:

58-ամյա Ժերարը որակազրկվել եւ 5 հազար եվրոյով է տուգանվել նրա համար, որ Չեմպիոնների լիգայում «Շալկեի» հետ հանդիպման ժամանակ (2:2) գերմանական ակումբի պահեստային նստարանի ուղղությամբ անվայել «ժեստ» է ցուցադրել, հաղորդում է L’Equipe-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Մոսկվա-Դամասկոս ինքնաթիռում կասկածելի բեռ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Ռոմնին առաջ է անցում Օբամայից. պայքարի մեջ են մտնում «երկրորդ ջութակները»’