Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

349

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական կայքում։

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2853 միավորով։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է (2795), երրորդը՝ չինացի Դինգ Լիրենը (2788)։

Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։

Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը և Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը:

Նախորդ հոդվածըKicker-ը կարծիք է հայտնել՝ Տուխելը պետք է ուշադրության կենտրոնում պահի Ռանոսին
Հաջորդ հոդվածըՄայամի․ Խաչանովը պարտվեց Մեդվեդեւին