Մարիամ Մկրտչյանը ֆանտաստիկ արդյունքով դառնում է աշխարհի չեմպիոն

381

Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթները շարունակում է Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ: Մարիամը 10 հնարավորից վաստակել է 10 միավոր և վերջին տուրից առաջ դարձել է աշխարհի չեմպիոն: Նշենք, որ մոտակա մրցակիցները Մարիամից հետ են մնում 2,5 միավոր:

Հայաստանի գործող չեմպիոնուհին պարզապես հիացրել է իր խաղով: 10-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սևերով 69-րդ քայլին հաղթել է լեհ շախմատիստուհի Մարտինա Վիկարին, որը վարկանիշով երրորդն է այս առաջնությունում: Մարիամը, ի դեպ, վարկանիշով երկրորդն է:

Այսպիսով՝ Մարիամը բացառիկ արդյունք է գրանցել: Նշենք նաև, որ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունների պատմության մեջ հայ շախմատիստուհիներից դեռ ոչ մեկին չէր հաջողվել տարիքային որևէ խմբում չեմպիոնուհու տիտղոսին արժանանալ:

Նշենք, որ Հայաստանի ևս 2 շախմատիստներ հավակնում են մեդալների: Արդյունքները պարզ կլինեն առաջնության վերջին տուրից հետ

Նախորդ հոդվածըՌոջեր Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է, որ պատրաստ էր հանդիպել Ասադի հետ