Մարիա Գևորգյանը՝ Աբու Դաբիի մրցաշարի հաղթող

470

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է ԱՄԷ-ում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում։

Դասական շախմատի Հայաստանի կանանց քառակի չեմպիոնուհին 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և 1-2-րդ տեղերն է բաժանել սերբ շախմատիստուհի Անջելիջա Ստոյանովիչի հետ։ Երկու առաջատարներն անցկացրել են թայ-բրեյք։

Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է դարձել հայուհին։ Մրցաշարին մասնակցել է 17 երկրի 71 շախմատիստուհի։

Նախորդ հոդվածըՍեվերոդոնեցկն անցնում է ՌԴ բանակի վերահսկողության տակ
Հաջորդ հոդվածը1989 թվականի մայիսի 31-ին մոսկովյան բանտերից ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները