‘Մարիա Պոռոշենկո. Ուկրաինայի առաջին տիկինը’

1459

Մարիա Պոռոշենկոն (օրիորդական ազգանունը՝ Պերեվեդենցևա) Ուկրաինայի նորընտիր նախագահի տիկինն է:  Նրա հայրը եղել է Ուկրաինական ԽՍՀ առողջապահության փոխնախարար, մայրն աշխատել է Կիևի «Արսենալ» գործարանում:

Մարինա Պոռոշենկոն կարմիր դիպլոմով ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը՝ «բժիշկ- սրտաբան» մասնագիտությամբ: Նա բժշկագիտության թեկնածու է (առաջինն է թեկնածուական դիսերտացիա պաշտպանել անկախ Ուկրաինայում): Ուսանելու տարիներին ծանոթացել է Կիևի պետական համալսարանի ուսանող Պյոտր Պոռոշենկոյի հետ, և մեկ տարի անց ամուսնացել են:  Առաջին զավակի ծնունդից հետո Մարինա Պոռոշենկոն թողել է աշխատանքը Կիևի Օկտյաբրսկի հիվանդանոցում և ամբողջովին նվիրվել է ընտանիքին: Ներկայում նա գլխավորում է Պյոտր Պոռոշենկոյի բարեգործական հիմնադրամը:

Պոռոշենկո զույգն ունի չորս զավակ. Ալեքսեյը (1985 թ.)՝ «Պոդոլյե» պարենային ընկերության գլխավոր տնօրեն, Վիննիցայի մարզխորհրդի պատգամավոր, երկվորյակ դուստրեր Եվգենյան և Ալեքսանդրան (2000 թ.) և Միխայիլը (2001 թ.): Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական զորքերը տանկերով գրոհում են Սլավյանսկը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ վերջանում են հակափաստարկները, սկսվում է «գժականը» ‘