‘Մարին Լը Պենին կարող են զրկել անձեռնմխելիությունից՝ մուսուլմանների հասցեին արված արտահայտության համար’

765

Ֆրանսիայի իշխանությունները պահանջում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Եվրախորհրդարանի անդամ, ծայրահեղ աջ Ազգային ճակատի (FN) առաջնորդ Մարին Լը Պենին՝ մուսուլմանական համայնքի հասցեին արված արտահայտությունների համար, երեքշաբթի հաղորդել է France-Presse գործակալությունը: «Ես կարող եմ հաստատել, որ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 26-ին ուղերձ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ խնդրելով Լը Պենին զրկել անձեռնմխելիությունից»,- հայտարարել է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Պիեռ Ռանսեն:

2010 թ. դեկտեմբերին Լիոնում  ելույթ ունենալով  իր համախոհների առջև՝ Լը Պենը փողոցներում աղոթող մուսուլմանների թվի աճը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի հիտլերյան օկուպացիայի հետ:

Ազգային ճակատի առաջնորդը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2004 թ. և վերընտրվել 2009-ին:

Նախորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. «Սպարտակում» Մովսիսյանն իրեն ավելի վառ կդրսեւորի’
Հաջորդ հոդվածը‘Patriot-ը Թուրքիայում կտեղադրվի 2013թ. առաջին օրերին’