‘Մարին Լը Պեն. Կառավարության սխալ քաղաքականությունն է հնարավոր դարձրել ահաբեկչությունը Ֆրանսիայում’

841

Ֆրանսիայի կառավարության սխալ քաղաքականությունն է հնարավոր դարձրել ահաբեկչական գործողությունները Charlie Hibdo-ի խմբագրությունում և Փարիզի սուպերմարկետում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային ճակատի ղեկավար Մարին Լը Պենը New York Times-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան, որտեղ պահպանվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, իր սեփական տարածքում հարձակման է ենթարկվել ամբողջատիրական գաղափարախոսության՝ իսլամական արմատականության կողմից»,- ասել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով՝ դրան նպաստել է մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Եվրամիության երկրների սահմաններով: «Ամեն տարի անարգել կերպով տոննայով զենք է տեղափոխվում Ֆրանսիա Բալկաններից, հարյուրավոր ջիհադականներ ազատ տեղաշարժվում են ամբողջ Եվրոպայով»,- նշել է Լը Պենը:

Ֆրանսիայի իշխանություններն այդպես էլ ներգաղթյալներին ֆրանսիական հասարակությանն ինտեգրելու խելամիտ քաղաքականություն չեն մշակել, ասել է քաղաքական գործիչը՝ սխալների շարքում նշելով նաև վերջին տարիներին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության  անհետևողականությունը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դրեզդենում հետաձգվել է երթն ընդդեմ Եվրոպայի իսլամացման’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները փորձել են արգելել մոմավառությունը՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի’