‘«Մարիոթ»-ի դիմաց ցույցն ավարտվեց’

848

Ինչպես արդեն տեղեկացրել ենքԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր ժամանել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց հետնամուտքից: Հյուրանոցի առջև ցուցարարները պահանջատիրական վանկարկումներ ու հայրենասիրական երգեր են հնչեցրել, ինչպես նաև վանկարկել «Ամո՛թ, ամո՛թ»: 

Քիչ առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունների և «Ժառանգություն» կուսակցության երիտթևի կազմակերպած ցույցն ավարտվեց: Վերջում ելույթ ունեցան ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ Թուրքիան թող իմանա՝ հայը միշտ արթուն է: Իսկ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր խոսքում հայտնեց, որ հայերը միևույն է վերադառնալու են իրենց հայրենիք: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին  Երևանում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:  

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքները՝ ի հիշատակ Նելսոն Մանդելայի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ողջունում է է Դավութօղլուի այցը Հայաստան’