‘Մարիո Բալոտելի. Իսկական անհաջողակ եմ’

948

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ծանր է տանում այն փաստը, որ վնասվածքի պատճառով այլեւս չի կարողանա իր թիմի օգնել Կոնֆեդերացիաների Գավաթում:

«Ինձ իսկական անհաջողակ եմ զգում: Շատ էի ցանկանում խաղալ մրցաշարի բոլոր խաղերում եւ հաղթել կոնֆեդերացիաների Գավաթում, իսկ հիմա ստիպված եմ թիմի մրցելույթներին հետեւել տրիբունայից: Բայց ոչինչ, վստահ եմ, որ տղաներն առանց ինձ էլ կհաղթահարեն բոլոր արգելքները»,- ասել է Բալոտելին:

Նշենք, որ ազդրի մկանի վնասվածքի պատճառով Բալոտելին մոտ երկու շաբաթ բաց կթողնի ֆուտբոլը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես պատահաբար ձերբակալեցին լրտեսին ‘
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» աշխատակիցները արտագաղթի շեմին են (տեսանյութ)’