‘Մարիո Բալոտելի. Իսկ ի՞նչ բան է գրադարանը եւ ո՞ւմ է դա պետք’

1033

«Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին Բրեշիայում 950 հազար եվրո արժողությամբ սեփական առանձնատուն է ձեռք բերել:

Բալոտելիի նոր առանձնատունը կահավորված է լինելու գերժամանակակից հսկայական հեռուստացույցով, մեծ խոհանոցով, թանկարժեք կահույքով եւ այլն: Տունը բազմաթիվ պատուհաներ ունի, որոնցից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք եւ շրջակա լեռներ:

«Սիթիի» խաղացողը մտադիր է առանձնատանը բնակվել իր ընկերուհու՝ պարուհի Ռաֆաելա Ֆիկոյի հետ: Նրանք մոտ ապագայում ցանկանում են երեխաներ ունենալ: Տունը գտնվում է Բալոտելիի խնողների եւ եղբայրների բնակության վայրից ոչ հեռու, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Բալոտելիի առանձնատան դիզայներ Մանտու Բյանկին պատմել է, որ տունը իդեալական է, սակայն այնտեղ գրադարան չկա: Դրա փոխարեն կլինի Մարիոյի պարգեւների, մեդալների եւ մարզական այլ նվաճումների սենյակը: «Երբ ես հարցրեցի Մարիոյին, թե ո՞ր սենյակն է նա ցանկանում գրադարան դարձնել, նա պատասխանեց. « Իսկ ի՞նչ բան է գրադարանը եւ ո՞ւմ է դա պետք»,- ասել է Բյանկին:

Նախորդ հոդվածը‘Pussy Riot խմբի անդամներից մեկն ազատ արձակվեց’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Հեֆերնը ներկայացնում է ԱՄՆ դիրքորոշումը Օսկանյանի գործի վերաբերյալ (տեսանյութ)’