‘Մարիո Մանջուկիչը երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ’

962

Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ, հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Ոչ պաշտոնական տվյալով, 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4,5 միլիոն եվրո առանց բոնուսների։

Մանջուկիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2015-ին Մադրիդի «Աթլետիկոյից» 21 միլիոն եվրոյով։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մանջուկիչը մասնակցել է 23 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մանջուկիչը «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է հինգ տեղով’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոսը կհամալրի Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը’