‘Մարկեդոնով. Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես ստվերում է հայտնվել’

1224

Մնալով կարևոր աշխարհաքաղաքական թեմա` Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես  ստվերում է հայտնվել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ,  վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:  «Բնականաբար, առաջին հերթին դա պայմանավորված է Ուկրաինայում չհանդարտվող դիմակայությամբ: Այդ պատճառով ղարաբաղյան հակամարտությունն այսօր հետխորհրդային տարածությունում Արևմուտքի և Ռուսաստանի փոխհարաբերությունների դինամիկայի վրա ազդող գլխավոր գործոն չէ»,- նշել է նա:

Ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ նվազել է նաև Թուրքիայի հետաքրքրությունը` կապված ներքին մրրկայնության և Մերձավոր Արևելքի վրա Անկարայի կենտրոնացվածության հետ: Իրանը, ընդհակառակը, ԱՄՆ և Եվրամիության հետ հարաբերությունների նոր «վերաբեռնում» է ապրում: Լեռնային Ղարաբաղը ստվերում է հայտնվել նաև Իրանի համար, որը ձգտում է Արևմուտք-Ռուսաստան վատթարացող փոխհարաբերությունների պայմաններում զբաղեցնել եվրոպական էներգետիկ շուկայի հատվածը: Հենց դրանով է բացատրվում ուկրաինական ճգնաժամի համատեքստում եվրասիական ուղղությամբ չեզոքություն պահպանելու ԻԻՀ ձգտումը: Այնուամենայնիվ, Մարկեդոնովի կարծիքով, այս անդորրը ոչ ոքի չպետք է մոլորության մեջ գցի` հաշվի առնելով հետխորհրդային տարածությունում մշտական փոխատեղումները:

 

Նախորդ հոդվածը‘Բեկիրսկի. Հոսանքի թանկացումն անխուսափելիորեն կհանգեցնի տեղական արտադրանքի գների աճի’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարին տեսագրած բուժքույրը հեռացվել է աշխատանքից ‘