‘Մարկեսի աճյունը վերահուղարկավորել են Կոլումբիայում’

2177

Մահվանից երկու տարի անց գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունի մի մասը վերադարձվել է հայրենի Կոլումբիա և հուղարկավորել Կարիբյան ծովի ափին՝ Կարթագենա նավահանգստում, հաղորդել է BBC News-ը: Գրողի աճյունն ամփոփվել է հուշաքարի մեջ, և վրան տեղադրվել է նրա բրենզե կիսանդրին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Կոլումբիա է բերվել Մարկեսի աճյունի միայն մի մասը, մյուս մասը մնացել է Մեքսիկայում, որտեղ գրողն ապրել է ավելի քան 30 տարի:

Գաբրիել Գարսիա Մարկեսը վախճանվեց 2014 թ. ապրիլի 17-ին, 87 տարեկան հասակում:

Մարկեսը լատինաամերիկյան գրականության առանցքային դեմքերից և «մոգական ռեալիզմի» ուղղության ներկայացուցիչն է:  Մարկեսի ամենահանրահայտ ստեղծագործություններն են՝ «Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում» և այլն:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզությունը ճշտում է թալիբների առաջնորդի մահվան լուրը’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Հովակիմյան. Հայրենիքը սիրելը դժվար ու պատասխանատու բան ա, ոչ թե պոպուլիզմ’