‘Մարկոսն ու Սարկիսովը կարող են տեղափոխվել «Ակտոբե»’

1256

Ինչպես հաղորդում է football365.am-ը՝ հղում անելով ռուսական sport-express կայքին, Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Մարկոս Պիցելին ու Արթուր Սարկիսովը, կարող են տեղափոխվել ղազախական «Ակտոբե»: Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողանում իրենց ակումբներում հիմնական կազմում տեղ գտնել (Մարկոսը «Կրասնոդարում», իսկ Սարկիսովը՝ «Ուրալում»): Այս մրցաշրջանում Սարկիսովն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, իսկ Մարկոսը երեք հանդիպումներում ստացել է ընդամենը 64 րոպե խաղաժամանակ:

Հիշեցնենք նաև, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռոբերտ Արզումանյանը:

Նախորդ հոդվածը‘Խախտումներ կոմպոզիտորների միության համագումարին’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՕԿ-Վոլեյբոլի ֆեդերացիա. Ծառուկյանը մնաց հաստատակամ’