‘Մարկո Ռոյսը խուսափել է տեղափոխվել «Բարսելոնա»’

1298

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», թեեւ հրավեր է ունեցել կատալոնական ակումբի նախագահից, հաղորդում էSport.es-ը։ «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն մի քանի անգամ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, առաջարկել է շահավետ պայմաններ, սակայն Ռոյսը մերժում է տվել։ Ֆուտբոլիստը մտավախություն է ունեցել, որ չի կարողանա տեղ ապահովել Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը Գերմանիայի առաջնության 12 հանդիպումներում խփել է 8 գնդակ։ Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել էր, որ չի պատկերացնում «Բորուսիան» առանց Ռոյսի։

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասը՝ ՉԼ ռեկորդակիր’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ’