‘Մարկո Ռոյս. «Բարձունքների հասնելու համար պետք է ներդրումներ կատարել»’

1314

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վստահ է, որ «մեղուներ»-ի ղեկավարությունը կարող է պահպանել թիմի ներկայիս կազմը, տեղեկացնում է Welt-ը:

Բացի այդ, 26-ամյա գերմանացին գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հասցեին:

«Եթե թիմը ցանկանում է պահպանել Գյունդողանի և Հյումելսի տրանֆերները, ապա նա կանի դա: Որպեսզի հասնենք բարձունքի, պետք է ներդրումներ կատարենք:

«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները ցանկանում են չեմպիոն դառնալ: Կասկած չկա, որ ակումբը կարող է պահպանել թիմի ներկայիս կազմը և ձեռք բերել էլ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերներ: Մենք այդ առումով չենք անհանգստանում»,- հայտարարել է Ռոյսը:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում մեկնարկել է Պերմյակովի գործով դատավարությունը’