‘Մարկո Ռոյս. «Կյանքում ֆուտբոլից բացի էլի բաներ կան»’

1034

«Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ դեռևս մտադիր չէ լքել գերմանական ակումբը: Կիսապաշտպանը ավելացրել է, որ նորից կուզենար նվաճել չեմպիոնությունը «Բորուսիայի» հետ:

«Ես որոշեցի մնալ «Բորուսիայում», որովհետև այդպես ինձ համար ավելի լավ է: Դորտմունդն իմ հարազատ քաղաքն է: Այստեղ են իմ ընտանիքն ու ընկերները: Կյանքում ֆուտբոլից բացի էլի բաներ կան: Հասկանո՞ւմ եք: Մի անգամ ես արդեն զգացել եմ չեմպիոնության ուրախությունը: Առավելագույն ուժ կներդնեմ, որպեսզի նորից հաջողության հասնեմ: Վստահ եմ, որ դա տեղի կունենա»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ֆուտբոլիստները գոհ չեն Լուիս Էնրիկեի որոշումներից’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկումները շարունակվում են’