‘Մարկո Ռոյս. ««Յուվենտուսը» ուժեղ թիմ է: Կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գրեթե հավասար են»’

774

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ Թուրինի «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

««Յուվենտուսը» ուժեղ թիմ է: Կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գրեթե հավասար են: Մենք բավականաչափ համարձակ ենք, ասելու համար, որ կարող ենք հաղթել «Յուվենտուսին», եթե ցուցադրենք մեր լավագույն խաղը, թեպետ դա անելը շատ բարդ է: 

Խմբային փուլում արդեն պարզ էր, որ «Բորուսիան» Բունդեսլիգայում եւ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում՝ բոլորովին տարբեր թիմեր են», — Ռոյսի խոսքերն է փոխանցել goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Ամենակարևորը գնդակի համար պայքարելն է»’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կանոնների խախտման արձանագրությունը կեղծվել է, քաղաքացին հանիրավի ենթարկվել է վարչական պատասխանատվության. Քրգործ ՀՔԾ-ում’