‘Մարկ Բարտրա. Տատան ինձ վստահում է և ասաց, որ չի գնի նոր պաշտպան’

897

Մասչերանոյի և Կարլեսի Պույոլի վնասվածքների պայմաններում «Բարսելոնայում» հիմնական կազմի խաղացողի վերածված Մարկ Բարտրան մամլո ասուլիս է տվել, որտեղ խոսել է մարզչի կողմից վստահության և իր պայմանագրի երկարաձգման մասին: «Միջմրցաշրջանում շատ էի մտածում՝ կգնի՞ թիմը նոր կենտրոնական պաշտպան, թե՞ ոչ, բայց երբ եկավ Տատան, նա ինձ վստահություն հաղորդեց և ասաց, որ նոր պաշտպան չի գնելու: Պայմանագրիս երկարաձգման հարցում էլ ես չեմ անհանգստանում. ինձ մնում է լավ խաղալ, իսկ այդ հարցերը իմ ներկայացուցիչն ու թիմը հեշտությամբ կկարգավորեն», — ասել է Բարստրան:

Նախորդ հոդվածը‘Կառավարության «օժանդակությունը» մոծակի խայթոցի պես բան էր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կպաշտպանեն Փոստանջյանին ՀՀԿ երիտթևից’