‘Մարմարաշենում վիճաբանության ժամանակ 3 մարդ է դանակահարվել. Ոստիկանությունը փորձում է կոծկել հանցագործներին (տեսանյութ)’

1490

Հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել վիճաբանություն:

Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Պարույր Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու: Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Իսկ ահա yerkir.am-ը նույն դեպքի մասին գրում է, որ դանակահարված երիտասարդների հարազատների խոսքով` իրական մեղավորն  էլցանցի նախկին պետի որդին է` իրենց համագյուղացի Գևորգ Հակոբյանը, ում աները  Երկրապահ կամավորական ջոկատի անդամ է և բարձր պաշտոն է զբաղեցնում: Մարմարաշենում կայքին հայտնել են նաեւ, որ ոստիկանները փորձում են կոծկել իրական հանցագործներին, իսկ ինչ-որ մարդիկ հերթապահում են Գևորգ Հակոբյանենց տան դիմաց: 

Նախորդ հոդվածը‘«Ուզում եմ այս լուրջ և Հայաստանի համար շատ վտանգավոր ժամանակահատվածում տեսնել իրական քաղաքացու»’
Հաջորդ հոդվածը‘Ավագանու անդամը՝ «Հաղթանակ» զբոսայգում տիրող վիճակի մասին’