‘Մարմարաշենցիները որպես բողոք փորձել են փակել Երեւան-Մասիս ճանապարհը’

1692

Այսօր Արարատ մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներնը`գյուղապետի հետ միասին, փորձել են փակել Երեւան-Մասիս ավատոճանապարհը, քանի որ իրենց խոստացել էին, որ պետք է այդ ճանապարհի վրա վերգետնյա կամուրջ կառուցեն, որը չեն արել: Բանն այն է, որ այդ ճանապարհահատվածը այժմ Հյուսիս-Հարավ արագընթաց ճանապարհի մաս է կազմում, եւ եթե նախկինում գյուղացիները կարողանում էին այդ ճանապարհով հանգիստ անցնել, այդտեղով անցկացնել նաեւ իրենց անասուններին, ապա այժմ դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ` անհնար:  

Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, այսօր ցույցից առաջ տեղ են ժամանել նաեւ պատասխանատու ԾԻԳ-ի ներկայացուցիչները եւ խոստացել են բնակիչներին, որ մեկ շաբաթ հետո կտեղադրեն շրջադարձի նշաններ, մեկ ամսից էլ կսկսեն վերգետնյա կամուրջի աշխատանքները: Բայց բնակիչները թերահավատ են, քանի որ, նրանց խոսքով, չորս տարի է` այդ խոստումները իրենց տալիս են, սակայն, դրանք իրականություն չեն դարձնում:  

Ուստի բնակիչները որոշել են, որ քանի որ իրենց գլխի տակ անընդհատ փափուկ բարձ են դնում, մինչեւ մարտի 10-ը կսպասեն, եւ եթե տեղաշարժ չլինի, ապա իրենք այդ օրը քարերով կփակեն մայրուղին:  

 

Նախորդ հոդվածը‘Ռանիերի. «Անգլիայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ են «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը» ‘
Հաջորդ հոդվածը‘«Սուպերերեքշաբթին» ամրապնդեց Քլինթոնի և Թրամփի դիրքերը’