Մարսելոն միացավ «Ֆլումինենսեին»

344

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլումինենսեում», որի սան է։ Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։

Մարսելոն «Ֆլումինենսեի» գլխավոր թիմում հանդես է եկել 2005-2006 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է «Ռեալ», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր, Իսպանիայի 6-ակի չեմպիոն։ Անցած տարի Մարսելոն հեռացել էր Արքայական ակումբից եւ միացել հունական «Օլիմպիակոսին»։

Փետրվարի 18-ին Մարսելոն խզել էր պայմանագիրը «Օլիմպիակոսի» հետ եւ ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Հունաստանի ընթացիկ առաջնությունում Մարսելոն մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։

Նախորդ հոդվածըՊետք եղած ժամանակ լավ էլ հիշում են. ՉԻ
Հաջորդ հոդվածըԿասիլյաս. Ռամո՛ս, դու լեգենդ ես