‘Մարսելոն որոշել է հեռանալ «Ռեալից»’

738

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն որոշել է փոխել ակումբը։ 31-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի ղեկավարությանը խնդրել է չխանգարել իր տրանսֆերին, հաղորդում է Sport.es-ը։

Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Լոնդոնի «Արսենալը», «Յուվենտուսն» ու «Միլանը»։

Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված  է մինչեւ 2022 թվականը։  Նա 2007 թվականից է հանդես գալիս մադրիդյան ակումբում: Նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Ժոաու Ֆելիշի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Սուզանավի աղետը. Խստագույն գաղտնապահությունն այլևս չի աշխատում’