‘Մարսելում, որտեղ սպասում են Ֆրանսիայի վարչապետի այցին, անհայտ անձը կրակ է բացել’

954

Անհայտ անձիք, ինքնաձիգներով զինված, Մարսելի թաղամասերից մեկում հրաձգություն են կազմակերպել: Ինչպես փոխանցել է տեղեկատվական I-Tele հեռուստաալիքը, փոխհրաձգությունը կատարվել է քաղաքի հյուսիսում՝ Կաստելլան թաղամասում:

Տեղում կենտրոնացվել են արագ արձագանքման ուժերը: Փետրվարի 9-ին Մարսել պետք է ժամանի երկրի վարչապետ Մանյուել Վալսը: Նրա այցը նվիրված է անվտանգության բարձրացման խնդրին:

Հարձակում Նիսում

Ավելի վաղ Նիսում զինվորական պարեկի վրա հարձակում էր իրականցվել: Փետրվարի 4-ին Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Մերձծովային Ալպեր դեպարտամենտի տարածքում մտցվել էր ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ:
Այդիպիսի միջոցների մասին հայտարարել էր երկրի վարչապետ Մանյուել Վալսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում:

Ռազմական պարեկախմբերը գտնվում են Ֆրանսիայի փողոցներում համազգային հակաահաբեկչական «Վիժիպիրատ» ծրագրի շրջանակներում: Փարիզի հունվարյան դեպքերից հետո բանակը եւ իրավապահ մարմինները բերված են բարձր պատրաստության աստիճանի: Ընդհանուր առմամբ, անվտանգության ապահովման համար երկրում մոբիլիզացվել են 10,5 հազար զինվորականներ: Պարեկայինները առաջին հերթին տեղակայվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, տրանսպորտային խոշոր հանգույցներում եւ հրեաների ու մուսուլմանների կրոնական եւ մշակութային կենտրոնների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Աստուծո դրամապահները»…’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայի նախագահն ուղիղ եթերում հրաժարվել է հարցազրույցից՝ հաղորդավարի սխալի պատճառով (տեսանյութ)’