‘Մարսում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերվել’

1115

Curiosity ամերիկյան մարսախույզը Կարմիր մոլորակում պարզ օրգանական մոլեկուլներ է հայտնաբերել: Այս մասին հայտարարել է Մարսում իրականացվող հետազոտական առաքելության պատասխանատու Չարլզ Էլաչին՝ Հռոմի Սապյենցի համալսարանում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Սա, բնականաբար, նախնական եզրակացություն է, որը հաստատման կարիք ունի»,- պարզաբանել է գիտնականը և ընդգծել, որ  Կարմիր մոլորակում հայտնաբերվել են օրգանական, այլ ոչ թե կենսաբանական մոլեկուլներ:

Այնուամենայնիվ, Մարսում օրգանական մոլեկուլների առկայության հաստատվելու դեպքում մարդկությունը մեկ քայլ առաջ կգնա Կարմիր մոլորակի առեղծվածը գուշակելու ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է Սերգեյ Կոնոպլյովին ‘
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Արման Սահակյանը խախտումներ է թույլ տալիս’