‘Մարտական դիրքում զինվոր է վիրավորվել ‘

960

Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորում է ստացել Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողը 1985թ-ի ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում։ Ըստ նրա, ավելի մանրամասն տեղեկություն ՊՆ-ն կհայտնի ավելի ուշ։

  

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում նշում են գարնան գալուստը. Սակուրան ծաղկում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ր.Հովհաննիսյանի ապրիլի 9-ի միջոցառում. Փաշինյանը մի հրապարակի համար է հայտ ներկայացրել, Ա. Մարտիրոսյանը՝ այլ ‘