‘Մարտերը Հալեպում ուժգնանում են’

1338

Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հալեպում մարտերը ուժգնանում են: Կառավարական զորքերը հարվածներ են հասցնում «Սիրիական ազատ բանակի» դիրքերին: Իշխանությունները խոստանում են քաղաքը վերահսկողության տակ առնել 10 օրվա ընթացքում:  Ընդդիմության տվյալներով հիմնական բախումները տեղի են ունենում Հալեպի արվարձաններում: Կողմերը շարունակում են  կորուստներ կրել, կան մեծ թվով զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Քաղաքում նկատվում է պարենամթերքի պակաս:  

Հալեպում և Դամասկոսում, որտեղ մինչև հուլիս իրավիճակը համեմատաբար խաղաղ էր, ռազմական գործողությունների ուժգնացման հետևանքով Սիրիայում սաստկացել է հումանիտար ճգնաժամը: ՄԱԿ-ի տվյալներով, միայն օգոստոսին երկրից գաղթել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ փախստականների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 235 հազարը, այս մասին հայտնում է euronews-ը:

 

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘“Սպանություն Ֆեյսբուքում”’
Հաջորդ հոդվածը‘Բոլտը Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես կգա 2013 թ.-ին’