‘Մարտինո. «Հաճելի է տեսնել, որ Մեսսին աջ եզրին մոտ է խաղում»’

854

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին դուր է գալիս Լիոնել Մեսսիի` «Բարսելոնայում» ցուցադրած խաղը և թիմային գործողություններին մասնակցությունը:

«Մեզ հաճելի է տեսնել, որ Մեսսին աջ եզրին մոտ է խաղում: Նա շատ է մասնակցում թիմային գործողություններին, գոլեր է խփում և գոլային փոխանցումներ կատարում: Բացի այդ, Արգենտինայի հավաքականի համար լավ է, որ Խավիեր Մասկերանոն կատարում է ինչպես կենտրոնական պաշտպանի պարտականությունները, այնպես էլ կիսապաշտպանի»,-Մարտինոյի խոսքը մեջբերված է «Depor TV»-ից:

Հիշեցնենք, որ Խերարդո Մարտինոն ևս աշխատել է «Բարսելոնայում», սակայն ձախողված մրցաշրջանից հետո մասնագետը խզեց ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոս. «Ֆուտբոլը խաղ է, որում վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ դու պարտվում ես ու դուրս ես մնում մրցաշարից »’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’