‘Մարտին Մոնտոյա. «Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորություն է տվել» ‘

1528

«Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյան նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստներին չի ստիպում խաղալ տակտիկական խիստ պահանջների համաձայն: Նրա խոսքով՝ մարզիչը ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորություն է տվել:

– Լուիս Էնրիկեն խնդրում է ֆուտբոլիստներին խաղալ ավելի «բարձր» Նա շատ ազատ գործելու հնարավորություն է տալիս՝ չստիպելով կատարել ինչ-որ խիստ պահանջներ: Լուիս Էնրիկեն ասում է, որ յուրաքանչյուրը այս կամ այն իրադրությունում գործի այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում,-Մոնտոյայի խոսքն է մեջբերում sport.es-ը: 

Նախորդ հոդվածը‘Անգլիայի եւ Ուելսի իշխանությունները զգուշացնում են «ուրախացնող գազի» վնասակար ազդեցության մասին’
Հաջորդ հոդվածը‘«Լավ կլիներ, որ ամեն մեկը իր տեղում լիներ եւ կատարեր իր պարտականությունները». Հովհաննես Գալստյան’