Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին թայ–բրեյքի առաջին պարտիայում

545

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանն (2648) թայ–բրեյքի առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով 91–րդ քայլում պարտության մատնեց Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Մի քանի րոպե հետո կմեկնարկի արագ խաղի երկրորդ պարտիան։

Հիշեցնենք, որ հուլիսի 19–ին հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտվել էր 86–րդ քայլում։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ էր տարել Մամեդյարովի նկատմամբ։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է։

Նախորդ հոդվածըԱրքայազն Հարրին խոստանում է պատմել ողջ ճշմարտությունը իր պալատական կյանքի մասին
Հաջորդ հոդվածըՀայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս թողեց Շախրիյար Մամեդյարովին