‘Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհից նկարչի կտավները չեն տուժել’

1278

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի հետեւանքով շինության առաջին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր`10 քմ մակերեսով: Ինչպես քիչ առաջ տեղեկացանք ԱԻՆ-ից, հրդեհն առաջացել էր էլեկտրականության կարճ միացումից: Սարյանի ստեղծագործությունները չեն տուժել, գեղանկարները դուրս են բերվել թանգարանից, որպեսզի չվնասվեն:

Հիշեցնենք նաև, որ Սարյանի թանգարանում ընթանում են վերակառուցման աշխատանքներ, նախատեսվում է ավելացնել չորրորդ հարկ: Վերանորոգման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 396 միլիոն դրամ:

Նախորդ հոդվածը‘Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը’
Հաջորդ հոդվածը‘Կճոյանի «Բենթլին» կառգրավվի՞. Մամուլ’