‘«Մարտի են մեկնում» նաև… հանգուցյալնե՞րը’

1288

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները սխալմամբ զինվորական ծանուցագրեր են ուղարկել 19-րդ դարի սկզբին ծնված 14 հազար քաղաքացիների:

ԱՄՆ-ում զինվորական հաշվառման կանգնելը պարտադիր է բոլոր 18-25 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար: Ծանուցագրերում նշվում է, որ հաշվառումից խուսափելու դեպքում նախատեսվում են մեծ տուգանքներ և, հնարավոր է նաեւ՝ ձերբակալություններ: Նամակներն ուղարկվել են ինչպես 1993-1997 թվականների ծնված երիտասարդներին, այնպես էլ 1893-1897 լույս աշխարհ եկածներին: Ընդ որում, 19-րդ դարի «զորակոչիկներից»  ոչ մեկը վաղուց արդեն ողջ չէ:

Մարմինը, որը պատասխանատու է առանձին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու համար (Selective service system), արդեն ներողություն է խնդրել այդ մարդկանց ազգականներից՝ ասելով, որ խնդիրը կարգավորված է, և նրանց կողմից ոչ մի գործողություն չի պահանջվում կատարել: Թուրիմացությունը բացատրվել է նրանով, որ ծննդյան թիվը նշագրելու համար համակարգն օգտագործել է երկու թիվ, այդ իսկ պատճառով 1893 և1993 թվականներին ծնված մարդիկ նշվել են որպես տարեկիցներ:

Նահանգի 73-ամյա բնակիչ Չաք Հյուին պատմել է, որ ծանուցագիրը եկել է նրա՝ 1995 թվականին 100 տարեկանում մահացած, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից պապիկի՝ Բերթ Հյուի անունով:

ԱՄՆ ռազմական ուժերը 1973 թվականից, երբ դյուրացվեց զինակոչը, ամբողջությամբ կազմավորվում են պայմանագրային հիմունքներով, սակայն դրա վերսկսման դեպքում պաշտպանության նախարարությունը ինչպես ԱՄՆ քաղաքացիների, այնպես էլ կացություն ունեցող18-25 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացնում է մշտական զինվորական հաշվառում:

Նախորդ հոդվածը‘ՄՕԿ-ը 1,5 մլրդ դոլար կներդնի Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիադայի համար’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնական կենդանաբանական այգու վագրերն ու առյուծները դարձել են «մոդելիերներ»’