‘Մարտի 1-ի գործով «տուժող» ոստիկանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին’

1676

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ նոյեմբերի 28-ին կաշառք ստանալու պահին բռնվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, ով Ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:

 Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:

Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ ձերբակալված Էդգար Պետրոսյանը Մարտի 1-ի գործով «տուժող» ոստիկաններից էր և դատարանում նրա տված կեղծ ցուցմունքների հիման վրա Միսակ Հովակիմյանը, Վարդգես Գասպարին և Հովհաննես Ղազարյանը բավական երկար ժամանակ անց են կացրել կալանավայրում:

Նախորդ հոդվածը‘Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելիք հայտարարություն. Կողմերը պատրաստ են «վերանայել և թարմացնել» հարաբերությունների հիմքերը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացիները՝ ի դեմս Էներգետիկայի նախարարության, «Բելաջիո»-ի մշտական հաճախորդներն են. Մամուլ’