‘Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը հեռացել է Հայաստանից. Մամուլ’

1324

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հեռացել է Հայաստանից և քաղաքական ապաստան ստացել եվրոպական երկրներից մեկում, գրում է «ՀԺ»-ն: Թերթի հետ զրույցում նա չի հրապարակել այն երկրի անունը, որտեղ նա այժմ ապրում է:

Հովհաննիսյանի հետ մեկնել են նաև նրա որդին և դուստրը, իսկ ամուսինը՝ Հովսեփ Խաչատրյանը, մնացել է Հայաստանում:

«Ինձ համար, որպես ծնողի, շատ դժվար էր 5 տարի ապրել մի երկրում, որի ղեկավարը իր աթոռը գրավել է որդուս սպանության գնով: Վերջին ընտրություններից հետո հասկացա, որ ևս 5 տարի նրան չեմ կարող հանդուրժել նախագահի դերում»,- ասել է Հովհաննիսյանը, բայց նաև տեղեկացրել. «Բայց ես հայտարարում եմ, որ Հայաստանից հեռացել եմ ժամանակավոր և ամեն դեպքում իմ պայքարը շարունակելու եմ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի դեմ»:

Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ արտոնյալ պետի բյուջետային ծախսերը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում. Մամուլ’