‘Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի նախագահական ընտրություններից հետո’

892

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց հետաձգել:

Մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԱԺ մեծամասնությունը հանձնաժողով ձևավորելու հարցը պատրաստ է ընդունել միայն նախագահական ընտրություններից հետո:  Դավիթ Հարությունյանը, դա իբր հիմնավորել է նրանով, որ եթե հարցը դրվի քվեարկության այսօր, ապա ԱԺ կոալիցիոն երկու խմբակցության անդամները կմերժեն այն: Բացի այդ, նա առաջարկեց նախագծում փոխել երեք հիմնավորումներ, որոնցում, նրա համոզմամբ, քաղաքական հարցադրում կա: «Եթե հարցը դնենք նախագահական ընտրություններից հետո, և երեք առաջարկությունը փոփոխվի` մենք կողմ ենք քվեարկելու։ Հիմա, առաջարկում ենք հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, և խնդրին անդրադառնանք ընտրություններից հետո»,- ասաց նա:

Նախագծի հեղինակ, Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ընդունեց մեծամասնության առաջարկը, քանի որ, միևնույնն է, «այն հիմա մերժվելու էր»:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 3-ի դատավարությանը ցմահ ազատազրկվածը կմասնակցի վանդակում փակված (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հին ու նոր տոնածառը ‘