‘Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը դրվել է շրջանառության մեջ ‘

934

Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը շրջանառության մեջ է դրվել՝ այն ուղարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին, բայց պետաիրավական հանձնաժողովում դեռ չի քննարկել: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նշենք, որ նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվելուց հետո բացասական կամ դրական եզրակացությամբ ընդգրկվում է նստաշրջանի և կամ քառօրյայի օրակարգ: Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծերի» օրակարգում, «Չընդգրկված նախագծեր» բաժնում արդեն իսկ ներառվել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը՝ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու են մարդիկ արտագաղթում Հայաստանից (տեսանյութ)’