‘Մարտի 1-ն էր, գարուն պիտի գար’

1693

Ութ տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանի կենտրոնում գնդակահարվեցին Հայաստանի առնվազն 10 քաղաքացիներ: Ութ տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա:

2008 թվականի մարտի 1-ից ութ տարի է անցել, սակայն իշխանությունները էլի չեն բացահայտել սպանություններից եւ ոչ մեկը: Առայսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանություններից եւ ոչ մեկի համար: 

Մարտի 1-ն էր, գարուն պիտի գար…գարունը չեկավ սակայն…

Գարունը չեկավ, տղերքին տարավ….Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գրիգորյան, Համլետ Թադեւոսյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունը կկայանա մարտի 1-ի երեկոյան’
Հաջորդ հոդվածը‘Եւ տուր մեզ գարունը մեր’