‘Մարտի 1. 11 տարի անց. Գարունը գալիս է ‘

43855

2008 թվականի մարտի 1-ին Երեւանի սրտում սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ. Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Համլետ Թադեւոսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը: 

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա:

2008 թվականի մարտի 1-ից միայն տաս տարի անց՝ 2018-ի հեղափոխությունից հետո քննությունը վերջապես ընթացք ստացավ:

Այս պահին մարտիմեկյան սպանդի համար մեղադրյալի կարգավիճակում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը: 

Նախորդ հոդվածը‘ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ տուր մեզ գարունը մեր’