Մարտի 2-ին G20 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Նյու Դելիում

290

Նյու Դելիում «Մեծ քսանյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստություններն ուղեկցվում են բողոքի ցույցերով։

Սպասվում է, որ նիստն անցնելու է լարված մթնոլորտում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նման միջոցառումները սովորաբար ամենատարբեր միջազգային հարցերի շուրջ փողոցային ցույցերի առիթ են դառնում։

Հայտնի է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը ռուսաստանյան ներխուժումն է Ուկրաինա։ Այդ մասին խոսել է նաև ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Մեր դիրքորոշումը հստակ է, ըստ այդմ՝ պատերազմը պետք է դատապարտվի։ Ռուսաստանը պետք է կանգ առնի, նա պետք է հեռանա։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային և դուռը բաց պահել ցանկացած դիրքորոշման համար, որը կարող է խաղաղություն բերել»,- ասել է Բորելը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նիստերից առաջ մի քանի հանդիպում է անցկացրել, մասնավորապես՝ Հնդկաստանի, Թուրքիայի և Բրազիլիայի գործընկերների հետ։ Նա հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է պայքարել «նեոգաղութատիրական» մոտեցումների դեմ, որոնց թվին է Լավրովը դասել միջազգային ասպարեզում ինքնիշխան պետությունների դեմ միակողմանի պատժամիջոցներն ու սպառնալիքները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԴեւիդ Մոյես․ Տեն Հագը գերազանց աշխատանք է կատարել
Հաջորդ հոդվածըՀունաստան․ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները