‘Մարտի 20-ին Աստանայում տեղի կունենա Լուկաշենկոյի, Նազարբաեւի եւ Պուտինի՝ հետաձգված հանդիպումը’

952

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 20-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով կայցելի Աստանա՝ մասնակցելու ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Կողմերը կքննարկեն երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումների ազդեցությունը: Ակնկալվում է նաև կարծիքների փոխանակում՝ միջազգային կարևոր հարցերով, նախևառաջ՝ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ»,- նշել են Կրեմլում:

Այցի շրջանակներում նաև նախատեսված է Պուտինի և Նազարբաևի երկկողմ հանդիպում, տեղեկացրել են մամլո ծառայությունից:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպումը կայանալու էր մարտի 12-13-ին, սակայն երեք երկրների առաջնորդների որոշմամբ մի քանի օրով հետաձգվել էր, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի ղեկավարը ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպման’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի պաշտոնավարումը դադարեցվել է’