‘Մարտի 20-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը կքննարկի հայաստանյան ընտրությունները’

927

Մարտի 20-ին Փարիզում կկայանա ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստ: Օրակարգում, ի թիվս այլոց, ընդգրկված է նաեւ Հայաստանի հարցի քննարկումը՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրութունների խնդրի շուրջ: Ըստ նախնական տեղեկատվության, նիստին ներկա կլինեն նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) եւ Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա): Հանձնաժողովի նիստին կհաջորդի ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որում նույնպես անդրադարձ կլինի ընտրություններին:  

Նախորդ հոդվածը‘Շիրակի նոր մարզպետը՝ այս անգամ՝ ԱԱԾ գեներա՞լ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի’