‘Մարտի 6-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.41 դրամ/դոլար’

2659

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 28 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.350 մլն դոլար (1.803 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.41 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.03 կետով բարձր է նախորդ` մարտի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.25: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.25 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 180.681 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.41 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘«Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ երեխայի գործը առաջին ատյանի դատարանում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. Հայաստանի հավաքականը պետք է նախապատրաստվի Եվրո-2016-ի ընտրական փուլին’