‘ Մարտի 8-ին ՎիվաՍելի ցանցը սպասարկել է ավելի քան 23 մլն զանգ ‘

783

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 455 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել և ստացել են 23 032 948 զանգ` բջջային հեռախոսով: Հայտնում է Արմինֆո գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի համաձայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 5.81 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 49.39 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Սկանդալային բացահայտումներ Հայաստանի գազի որակի վերաբերյալ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի «մաքրաթաթիկ» օգնականները ‘