‘Մարտում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր’

1130

Տավուշի մարզում հակառակորդի հետ մարտի բռնված և արդյունքում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանին այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել:

Նշենք, որ վերջինիս երեկ հրապարակած տվյալների համաձայն, երեկ ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:

Նախորդ հոդվածը‘Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն երեկ միացել է ընդհանուր խմբին’