Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

721

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն:

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նախորդ հոդվածըՏղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան․ Եթե Փաշինյանը սա հասկանար՝ ինքն էլ կդիմեր պատմությանը